News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքական հայտնի Taraf թերթի սյունակագիր, ազգությամբ հրեա Ռոնի Մարգուլիսն անդրադարձել է փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական ակցիային եւ դրան մասնակցած ու ելույթ ունեցած Թուրքիայի ներքին գործերի նախարարին:

Ռունի Մարգուլիսն իր հրապարակման մեջ նշում է, թե  Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ցույցը որեւէ կապ չուներ Խոջալուի իրադարձությունների դեմ բողոքի հետ: «Այն սխալ էր անվանված: Այդ ակցիայի իրական անունն էր «Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չի եղել, ոչ մի հայի նույնիսկ մատով չեն դիպչել»:

Գիտեմ մարդկանց, ովքեր գնացել էին այդ ցույցին Խոջալուի իրադարձությունների հիշատակման համար, սակայն տեսնելով իրականությունը` հետ են գնացել: Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ելույթում նշում էր, թե թուրք ազգը ոչ մի տեղ անմարդկային արարք չի գործել, որ թուրք ազգը ապացուցել է, որ աշխարհում արդարադատություն կրողներից է: Ներքին գործերի նախարարի այս խոսքերն ի՞նչ կապ ունեն Խոջալուի հետ: Իհարկե, կապ չունեն:

Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում սկսել են ավելի հանգիստ խոսել ու քննարկել Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հասարակությունն անձայն սկսում է ընդունել ցեղասպանությունը, իսկ պետությունը դրանից հետո ստիպված պետք է լինի ընդունել:  

Մոտենում է 2015-ը եւ մինչ այդ կարող է աշխարհում Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկիր մնացած չլինի: Եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս վիճակի դեմ  ինչ որ բան էր է ջանում անել: Հիմար եւ անիմաստ ջանքեր: Հիմար ու անիմաստ, քանի որ անտեղի բանով են զբաղվում: Ի վերջո, Ցեղասպանությունը ճանաչելու են, հայերից էլ ներողություն են խնդրելու:

Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ելույթ է ունենում մի ցույցի ժամանակ, որտեղ պարզված պաստառի վրա իր երկրի քաղաքացուն անվանում են «վիժվածք»: Նախարարը նման միջոցառմանը չէր կարող խոսել, եթե խոսեց, ուրեմն` պետք է նրան հեռացնել պաշտոնից եւ կուսակցությունից եւ նրա դեմ դատական հայց ներկայացնել քին եւ ատելություն սերմանելու համար:

Նման նախարարը Թուրքիայի քաղաքացիների անվան վրա մի սեւ բիծ է:  Բայց գիտենք, որ այդ նախարարին չեն հեռացնի եւ չեն էլ դատի, քանի որ այդ միտինգը իշխանություններ են կազմակերպել եւ նրանք էլ ուղարկել էին նախարարին եւ նահանգապետին: Նորմալ երկրում ապրեինք, ոչ միայն այդ նախարարը հրաժարական կտար, այլ նաեւ ամբող կառավարությունը»,-նշել է Taraf-ի հրապարակման մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ