News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի երեկոյան հիվանդանոցում մահացել է գործարար Իրինա Զիրոյանի  թիկնապահը. Իրինա Զիրոյանին կրակել էին ցերեկը`Մոսկվայում, Վարշավյան մայրուղու վրա: 

Բժիշկները հայտնել են, որ վնասվածքները, որոնք ստացել է տղամարդը, կյանքի համար վտանգավոր են եղել, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, գործարար հայուհի Իրինա Զիրոյանը սպանվել էր մարտի 1-ի ցերեկը`  «Տանուկի» ռեստորանից դուրս գալիս, որտեղ նա ճաշում էր թիկնապահի հետ: Զիրոյանն ստացված վնասվածքներից մահացել է տեղում: 43-ամյա Ֆիլատովը կրծքի եւ որովայնի վնասվածքներով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: 
Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ այդ հանցագործությունը պատվիրված բնույթի էր. մարդասպանները նոջ գլխին ստուգողական կրակոց են արձակել:

52-ամյա Իրինա Զիրոյանը խոշոր ընկերության գլխավոր տնօրենն էր: Վարշավյան մայրուղու շենքը եւս, որտեղ գտնվում է  Մոսկվայում հայտնի ճապոնական խոհանոցի ցանցի ռեստորաններից մեկը` «Տանուկին», պատկանում էր Զիրոյանին:  Այդ նույն շենքում է գտնվում այն գեղեցկության սրահը, որի տնօրենն էլ էր Զիրոյանը:

Ավելի ուշ բացահայտվել է, որ սպանվածն այսպես կոչված «օրեխովսկի» հանցախմբի առաջնորդներից մեկի` Գեւորգ Զիրոյանի այրին է, որն սպանվել էր 2003 թվականին: Ամուսնուց նրան բավականին հարուստ ժառանգություն էր մնացել, այդ թվում նաեւ տարբեր կազմակերպություններում իր մասնաբաժինները: Զիրոյանի նախկին համախոհները դա համարել էին խմբավորման սեփականությունը եւ Իրինայից փող էին կորզում: Անցյալ տարի նրա խանութներից մեկի վրա հարձակում էր իրականացվել, որի ընթացքում հանցագործներն սպանել էին Զիրոյանի որդուն: Նախորդ տարվա սեպտեմբերին Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում այրել էին Իրինայի երկու մեքենաները, որոնցից մեկն էլիտար «Պորշե Կայեն» է եղել: Հրդեհվել էր նաեւ նրա տունը, որը գտնվում է շենքի երրորդ հարկում: Այդ ժամանակից ի վեր Իրինան ստիպված էր եղել իր համար բնակարան վարձել, մինչ իր տանը վերանորոգման աշխատանքներ էին ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ