News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ պատգամավորները ֆրանսիացի իրենց գործընկերների հետ արդեն քննարկել են ցեղասպանությունների ժխտման վերաբերյալ նոր օրենքի ընդունման հեռանկարները: Այդ մասին, այսօր` մարտի 2-ին, հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որը հակասահմանադրական էր ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը:

«Մենք հիմք ունենք ենթադրելու, որ օրենքը չի հակասում Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին, որտեղ խոսվում է խոսքի ազատության մասին: Ցեղասպանությունը դա մարդկության դեմ գործած հանցագործություն է, իսկ դրա ժխտումը` բացահայտ քարոզչություն: Ցեղասպանությունների նախազգուշացման եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան եւս ենթադրում է, որ ցեղասպանությունների ժխտումը պետք է քրեականաորեն պատժելի լինի»,-ասել է Զոհրաբյանը:

«Խորհրդի որոշումը մեզ համար կանխատեսելի էր` հաշվի առնելով, որ դրա նախագահ Ժան-Լուի Դեբրեն է: Երբ նա խորհրդարանի խոսնակ էր, 2006-ին նմանօրինակ օրինագիծը մերժվել էր մեծամասամբ հենց նրա ջանքերի շնորհիվ: Մեզ դա չպետք է հիասթափեցնի, եւ պետք է գործընթացը կրկին սկսել: Ես արդեն զրուցել են մեր գործընկերների` խորհրդականներ Ֆրանսուա դե Ռոշբլուանի, Ռենե Ռոկեի եւ Վալերի Բուայեի հետ, եւ առաջիկայում որոշ փոփոխություններով նման օրինագիծ կրկին կդրվի խորհրդարանի քննարկմանը»,-նշել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ