News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստան է հասել Ուկրաինայից ներկրվող ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին այսօր` մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սամվել Գալստյանը:

Ըստ Ս. Գալստյանի`Սեւ ծովի սառցակալումը որոշ խոչընդոտներ էր ստեղծել: Սակայն առաջին նավը բարեհաջող հասել է վերջնակետին, առաջիկայում Սեւծովյան նավահանգստում կբեռնաթափվի երկրորդ նավը:

Արդեն իսկ բաշխվել է 2800 տոննա սիլիտրա, իսկ ընդհանուր առմամբ` կբաշխվի 25 հազ. տոննա` ընդհանուր պահանջարկի 90-ից ավելին: Սիլիտրան, կառավարության դոտացիայի շնորհիվ, գյուղացիներին  կվաճառվի 50 կգ-անանոց պարկը 6000 դրամով; Ընդ որում` այդ գումարը ներառում է մինչեւ գյուղ փոխադրման արժեքը:

Բացի պարարտանյութի ներմուծումից` կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաեւ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանում պարարտանյութերի սեփական արտադրությունը սկսելու համար:

Բացի սիլիտրայիվ` կառավարությունը դոտացիա կհատկացնի նաեւ դիզվառելիքի համար: Գյուղատնտեսության փոխնախարարը հավաստիացրեց, որ դիզվառելիքը գյուղացիներին կվաճառվի լիտրը 350 դրամով` շուկայական 440-450 դրամի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ