News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո դուրս է եկել մզկիթից եւ այցելել հարեւանությամբ գտնվող տներից մեկը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը դուրս է եկել մզկիթից եւ նկատել, որ հարեւանությամբ գտնվող տնից իրեն ներս են հրավիրում։ Էրդողանը չի մերժել եւ տուն է մտել։ Այդ ընթացքում տան հեռախոսին է զանգել տանտիրուհու 29-ամյա որդին։ Զանգին պատասխանել է Էրդողանը. «Ես արդեն քո մայրիկի համար քարտուղարություն եմ անում։ Մայրիկդ մեզ թեյ խմելու է հրավիրել, բոլոր հարեւանների հետ ձեր տանն ենք»։

Հյուրընկալած տանը թեյ խմելուց հետո Էրդողանը հեռացել է։ Տանտիրուհին լրագրողներին պատմել է, թե Էրդողանն իրեն հարցրել է իր ընտանիք մասին, իսկ երբ իր տղան տուն է զանգել, շատ է զարմացել, որ հեռախոսը վերցրել է Թուրքիայի վարչապետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ