News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե նախկինում արագաչափերով օրական ֆիքսվում էր 300-600 խախտում, ապա վերջերս այդ թիվը կտրուկ նվազել է եւ առատ ձյան օրը արձանագրվել է ընդամենը 11 խախտում: Այս մասին այսօր` մարտի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին  ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ խախտումների թվի նվազումը կապված է այն հանգամանքի հետ, որ վարորդները տեղյակ են, թե որտեղ են տեղադրված արագաչափերը:

Էդուարդ Հովհաննիսյանը  նաեւ նշեց, որ արագության վերաբերյալ կան տեսուչների կողմից անհիմն վերագրված լինելու փաստեր: Այս հարցով երեք դատ են ունեցել եւ երեքն էլ շահել են: Ըստ ավտովարորդի իրավունքների պաշտպանի, տեսուչների կողմից մոնտաժվում իրենց տրամադրված տեսանկարահանումները, բայց ոչ բոլորը: «Տվյալ դեպքում ունենք մի իրավիճակ, երբ արձանագրություն նշված է 9.30, բայց տեսանյութում 8.30 է ֆիքսված»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ