News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն են, այլ նաեւ տարածաշրջանում կայունության եւ հավասարակշռության գործոն: Այդ մասին  մարտի 3-ին հայտարարել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` հանդես գալով համալսարանում անցկացվող  Հայաստանում ռազմաբժշկական ծառայությանը նվիրված համաժողովին:

Նշելով, որ ռազմաբժշկության ծառայության ստեղծումն անկախությունից հետո մեր ձեռքբերումներից մեկն է` Դումանյանն ավելացրեց, որ Հայաստանը միջազգային հարթությունում ոչ միայն սպառող է, այլեւ մասնակցում է միջազգային խաղաղասիրական առաքելություններին:

«Մեզ պարտադրված պատերազմը մենք սկսեցինք որսորդական հրացաններով եւ խորհրդային  ժամանակներից ժառանգած զենքով: Հիմա մեր երկիրը հաջողությամբ զարգացնում է ռազմարդյունաբերական համալիրը»,-հիշեցրեց Դերենիկ Դումանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ