News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ Անի Չոպուրյանն արդեն կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է  դատարան հայց ներկայացրել` Սակրամենտոյի «Mercy General» հիվանդանոցում բժշկի ասիստենտ աշխատելու երկու տարվա ընթացքում, գրում է «Los Angeles Times Magazine»-ը:

Եղել է առնվազն 18 հայց, հիշում է նա, որոնց մեծ մասը կապված են եղել վիրաբույժերի ծաղրանքի հետ. Նրանցից մեկը մի անգամ նրան հարվածել է ասեղով,  ինչպես նաեւ զայրույթի պահին նարկոզի տակ կոտրել է հիվանդի ոտքը, որի սիրտը պետք է վիրահատեին: Մյուս վիրաբույժը, նրա խոսքով, ամեն առավոտ ողջունել է, ասելով` «ես գրգռված եմ» եւ հարվածել հետույքին: Մյուսն ակնարկելով նրա հայկական ծագման մասին` հարցրել է, թե ադյոք նա չի միացել «Ալ Քաիդային»:Հիվանդանոցի մենեջերները դատարանում հայտարարել են, թե Չոպուրյանին աշխատանքից ազատել են պարտականությունները վատ կատարելու համար:

Սակայն երդվյալները Չոպուրյանին, որպես աշխատավայրում ոտնձգության ենթարկվածի, 168 մլն դոլարի փոխհատուցման որոշում են կայացրել:45-ամյա Չոպուրյանը մինչ «Mercy General» -ի վիրաբուժական բաժանմունքում գործի անցնելը, աշխատել է Նոր Անգլիայի եւ Կալիֆոռնիայի չորս հիվանդանոցում, եւ ոչ մի տեղ նման միջավայրի չի հանդիպել, ինչպես «Mercy General»-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ