News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլում փետրվարի 26-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ անցկացրած հակահայկական ցույցի դեմ Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում պատասխան բողոքի ակցիա է իրականացվել ընդդեմ խտրականության եւ ռասիզմի:

Թուրքական Demokrathaber-կայքի փոխանցմամբ`փետրվարի 26-ինտեղի ունեցած հակահայկական ցույցի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում հավաքվել են մոտ 1000 հոգի, որոնց մեջ եղել են «Ժողովուրդների դեմոկարատական կոնգրես»-ի, «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության, «Ադրբեջանցի սոցիալիստների միության», «Վրացական մշակույթի կենտրոն»-ի ներկայացուցիչներ, «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը, լրագրողներ եւ այլոք:

Հավաքվածները պարզել են ռասիզմի, այլատյացության, խտրականության  դեմ բողոք արտահայտող կարգախոսներ` «Ֆաշիզմին ճանապարհ չկա», «Ատելությունը ձեզ, մարդկությունը` մեզ», «Ռասիզմին ճանապարհ չենք տալու»:

Հավաքվածների անունից ելույթով հանդես է եկել լրագրող Յաշար Գյուվենը` նշելով, թե Խոջալուի իրադարձությունների հիշատակման պատրվակով Ներքին գործերի նախարարի հովանավորությամբ հայերի եւ մյուս ժողովուրդների հանդեպ ատելություն է սերմանվել: «Վիրավորանքներ եւ սպառնալիքներ են հնչել: Խոջալուի իրադարձությունների անվան տակ հայերի հանդեպ թշնամություն է հրահրվում: Բայց մենք այդքան էժան չենք, դրա համար էլ այստեղ ենք: Հայերին միայնակ չենք թողնի: Մենք չենք հայհոյում, չենք վիրավորում: Մենք կոչ ենք անում մարդկային արժեքներ կրող անձանց համախմբվել ազգայնականության, ռասիմզի եւ այլատյացության դեմ»,-ասել է Յաշար Գյուվենը:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանն իր խոսքում քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` քին, ատելություն եւ թշնամություն սերմանող հայտարարությունները:

Լրագրողները ուշադրություն են դարձել այն  հանգամանքին, որ ցույցի ժամանակ հայազգի Սայաթ Թեքիրը եւ ադրբեջանցի Մեթլեբ Մուհթարովը կողք կողքի են կանգնած եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ