News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակը դեռ չկա: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» կուսակցությունն «Ազատ դեմոկրատների» հետ բավականին երկար ժամանակ է, որ աշխատում է, որ կարողանան ձեւավորել մեկ ընդհանուր հարթություն, որի հիմքում պետք է լինեն գաղափարաքաղաքական ընդհանրությունները, սակայն, այս պահին դեռ վերջնական որոշում չկա այդ հարցում»,-ասաց նա:

Նա միաժամանակ չբացառեց, որ միասնական համամասնական ցուցակի ձեւավորման հարցում կան տարակարծություններ, բայց իրենք դրան նորմալ են վերաբերում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» միայնակ գնա ընտրությունների, ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ ամենահստակը հիմա այն է, որ հնարավոր է միայնակ գնան, հավելելով, որ մինչեւ մարտի 18-ը այդ հարցին հստակ ու վերջնական պատասխան կտրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ