News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այցի շրջանակներում այսօր` մարտի 5-ին կայանալու է Հայաստանի նախագահի հանդիպումը Բելգիայի Սենատի նախագահի հետ, իսկ երեկոյան Սերժ Սարգսյանը կհանդիպի Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Մարտի 6-ին նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ, իսկ մարտի 7-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ