News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մարտի 3-ին համերգ է կազմակերպել` «Ռոքն ընդդեմ բռնության»: Միջոցառմանը հրավիրվել են Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է «Գրուզիա-Online»-ը:

«Այդ օրերին մենք հիշում ենք ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ դարավերջին, խորհրդային կայսրության փլուզմանը նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում: Մասնավորապես, Սումգայիթում, Բաքվում եւ ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները»,-հայտարարել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Դիվանագետը ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովրդին կհաջողվի տարածաշրջանում խաղաղություն հաստատել եւ նպաստել դրա բարգավաճմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ