News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երգահան Ռուբեն Հախվերդյանի` Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում գտնվող առանձնատնից մի քանի օր առաջ  գողություն է կատարվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ` երգահանի տնից տարել են հեռուստացույց, պատի ժամացույց, ձայնարկիչ եւ այլն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռուբեն Հախվերդյանը չի դիմել իրենց:

Մեր տեղեկություններով` Ոստիկանության Նաիրիի բաժնում հայտարարություն է տվել նրա կինը` Նունուֆար Մինասյանը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել երգահանի հետ:

Նշենք, որ Ռուբեն Հախվերդյանն այժմ ապրում է մայրքաղաքում գտնվող իր բնակարանում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ