Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի նոր ալբոմում է լինելու հայտնի հայկական «Սարի աղջիկ» (Սարը գելին) երգը։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ հայկական երգի կատարման ժամանակ Սեզեն Աքսուին ձայնակցում են հայկական երգչախմբի անդամները։
Նշենք, որ Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ շատ անգամ կատարել է դրանք տարբեր բեմերում։ Իսկ 2 տարի առաջ նրան թույլ չտվեցին համերգներով հանդես գալ Ադրբեջանում՝ պատճառաբանելով, որ Սեզեն Աքսուի երաժշտախմբում կա հայ երաժիշտ։