News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած այցի շրջանակում, մարտի 5-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի հետ: Ինչպես Բելգիայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերը զարգացնելու եւ ամրապնդելու հարցեր:

Բելգիական կողմի ներկա էին, ոչ միայն Սենատի այլեւ պառլամենտի անդամներ: Հայաստանի նախագահին Սենատում ողջունեց նաեւ Սենատի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Արման դը Դեկերը, ով նաեւ ժամանակին այցելել է Հայաստան: Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը գրառում կատամրեց Սենատի «Ոսկե» գրքում, ապա կողմերը նվերներ փոխանակեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մարտի 5-ին, մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել:

Այցի շրջանակներում այսօր կայանալու է Հայաստանի նախագահի հանդիպումը Բելգիայի Սենատի նախագահի հետ, իսկ երեկոյան Սերժ Սարգսյանը կհանդիպի Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Մարտի 6-ին նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ, իսկ մարտի 7-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ