News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը վերջին ամիսներին զգալիորեն ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` միաժամանակ ապատեղեկատվություն անվանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, թե հայկական զինված ուժերը անցած հանգստյան օրերին իբր խախտել են հրադադարի ռեժիմը մի քանի ուղղություններով:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, թե հայկական կողմը շահագրգռված չէ հրադադարի ռեժիմի խախտմամբ եւ շփման գծում իրավիճակի սրմամբ: Իրականում այդ ադրբեջանական ստորաբաժանումներն են խախտում հրադադարի ռեժիմը, իսկ հայկական կողմը միայն պատասխանում են դիպուկահարների գործողություններին»,- ընդգծել է Կարապետյանը: Նա նաեւ նշել է, թե իրականացված հետազոտությունները թույլ են տալիս ասել, թե ադրբեջանական կողմը ծրագրավորված քարոզչական աշխատանք է տանում, սակայն պարբերաբար այդ աշխատանքում մեխանիկական խափանումներ են լինում, տարածվում է անհեթեթ եւ հակասական տեղեկատվություն:

Դրա վառ ապացույցը դարձան մարտի 5-ին ադրբեջանական աղբյուրների տարածած հաղորդագրությունները: Ադրբեջանական արբանյակային ATV International հեռուստաալիքը ծանուցել էր երեք զինծառայողների մասին, որոնք իբր զոհվել են հրադադարի ռեժիմի խախտոմներից: Պարզվել էր, որ նրանցից առնվազն մեկը պայթել է ականի վրա եւ վիրավոր է: Այլ ադրբեջանական աղբյուրներ ընդհանրապես հայտնում են զոհերի բացակայության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ