News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրությունը հատկապես շահեկան բիզնես է այն պաշտոնյաների համար, ովքեր ունեն ապահովագրական ընկերություն: «Օրինակ, Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբյոյանին է պատկանում «Գարանտ-լիմենս» բժշկական ապահովագրական ընկերությունը: Մեր հասած տեղեկություններով, Արա Բաբլոյանը, օգտվելով քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրության օրենքից, մարզպետարաններին ստիպում է առողջական ապահովագրության պայմանագրեր կնքել իր ընկերության հետ: Փորձեցինք Արա Բաբլոյանից մեկնաբանություններ լսել, թե ինչու է պաշտոնական լծակն օգտագործում` ի շահ սեփական բիզնեսի: Սակայն նա նախ զգուշացրեց, որ միայն բժշկական հարցերին է հեռախոսով պատասխանելու, ապա հարցը լսելուց հետո ասաց, թե «չգիտի խոսքն ինչի մասին է», եւ անջատեց հեռախոսը»,- գրում է «Հրապարակ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ