News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 6-ին, ժամը 10.00-ին Վայոց ձորի մարզի Բարձրունիի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է նույն գյուղի բնակիչ Գ. Ալեքսանյանին պատկանող տան տանիքը (100 քմ) եւ դիմային պատը (30 քմ):

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Զոհեր եւ տուժածներ չկան:

Նշենք, որ 2012 թ. հանրապետությունում գրանցվել է փլուզման 47 դեպք, ինչը 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 8 անգամ: 43 դեպքում փլուզման պատճառ է հանդիսացել տանիքների վրա կուտակված ձյունը, 1-ում` պայթյունը: Փլուզման 35 դեպք գրանցվել է սեփական տներում: Փլուզման առավելագույն ցուցանիշներ գրանցվել են Վայոց ձորի մարզում (28 դեպք, որից 22-ը՝ սեփական տներում): 2012 թ. փլուզման հետեւանքով տուժել է 1 մարդ (2011 թ. տուժել է 1, զոհվել՝ 1 մարդ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ