News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանից 2012 թ. հունվարին մեկնել է 58095 ուղեւոր, ժամանել 51935-ը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքէջից:

2011 թ, հունվարի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնողների թիվն ավելացել է 1310-ով, իսկ ժամանողներինը պակասել 335-ով:

Հայաստանի մյուս` «Շիրակ» օդանավակայանից 2012 թ. հունվարին մեկնել է 2975 ուղեւոր, ժամանել 2291-ը: Այդ օդանավակայանից մեկնողների թիվը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 846-ով, սակայն ժամանողներինը նույնպես ավելացել է` 1127-ով: 

Ընդհանուր առմամբ` Հայաստանի 2 օդանավակայաններից հունվարին մեկնել է 61070 մարդ, ժամանել 54226 մարդ: Մեկնողների ընդհանուր թիվը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 2156-ով, ժամանողներինը` 792-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ