ՉորեքշաբթիՀուլիս 23
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Հայաստանը լրացուցիչ ռեսուրսներ է սպասում ԵՄ-ից

22:14, 06.03.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն

Ցանկացած բարեփոխում պահանջում է ինչպես մտավոր, այնպես էլ նյութական ռեսուրս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Բրյուսելում ընթացող ճեպազրույցի ժամանակ` Հայաստանի` ԵՄ-ից ունեցած ակնկալիքների մասին հարցին, որը, նախագահի խոսքով, հիմնված է «ավելին (օգնություն, ինտեգրացիա) ավելիի (ժողովրդավարական բարեփոխումներ) դիմաց» սկզբունքի վրա:

Նրա ներկայացմամբ, այն դեպքում, եթե բարեփոխումներն արագ ընթանան, քան ակնկալվում է, Հայաստանն ակնկալում է լրացուցիչ ռեսուրսները, որոնք կարագացնեն ռեֆորմների կազմակերպումը:

Մեկնաբանելով հարցը` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ-ի` «նոր պատասխան հարեւան երկրներում կատարվող փոփոխություններին» անվանումը կրող հարեւանության քաղաքականությունը, որը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրում, կարող են ձեռք բերել այն երկրները, որոնք աշխատում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու ազատությունների ուժեղացման ուղղությամբ: «Լրացուցիչ միջոցներ կարող են ձեռք բերվել 2012-ին»,-հայտարարել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Հայոց աշխարհ». Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու իրավունք չուներ

Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետեւ այդ զենքի վաճառքն ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ

Իջեւանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի…

«Հրապարակ». Դոն Պիպոն Էջմիածնում փորձում է իր մարդուն քաղաքապետ դարձնել

Կողմերն առանձին-առանձին «պատգամաբերներ» են ուղարկում իշխանությունների մոտ...

Կշտանալու մասին օրենք. ՕԵԿ-ի նոր օրինագիծը

Երեկ մի խեղճ ուսուցչուհի խնդրում էր ինձ բանկից հանել գումարը, սակայն ասում եմ՝ մայրիկ, Ձեր հաշիվները սառեցված են, եւ այս ուսուցչուհին, որ հարյուր հազար դրամով ապրում է...

«168 ժամ». ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից

Հայաստանը համաձայնում է, որ դա կամ առանձին տարածք է, կամ…