News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Այն, որ ՀԱԿ-ին մաս կազմող 4 կուսակցություններ հրաժարվել են ընտրական դաշինքից, մեկն էլ առհասարակ դուրս է եկել ՀԱԿ-ից, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի համար սպասելի էր:

«Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ի անցած տարիների վարքագծի «զիգզագները», չբարձրաձայնված դժգոհությունները կուտակվել էին, եւ համամասնական ցուցակի շուրջ քննարկումները դրանք ջրի երես հանեցին: Սաֆարյանը համոզված է, որ համամասնական ցուցակը ՀԱԿ-ի ուժերի համար առիթ էր, բայց ոչ պատճառ. պատճառներն ավելի խորքային են:

Թե սրանից հետո ՀԱԿ-ի ձայները որքանով կկրճատվեն, Սաֆարյանը կանխագուշակել չցանկացավ, միայն հիշեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` երկխոսությունից առաջ` ամառվա հանրահավաքի ելույթը, երբ Տեր-Պետրոսյանն արձանագրեց համախոհների թվի պակաս, բայց որն այդքան էլ կարեւոր չհամարեց»,- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ