News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 17-րդ կմ-ում ուժեղ բքի հետեւանքով արգելափակվել է «Տոյոտա» մակնիշի 674 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարները։

Ժամը 12.05-ին փրկարարներն արգելափակումից ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 07 ՕԼ 197 համարանիշի (վարորդ` Գ. Քարտաշյան), «ՎԱԶ-2106» մակնիշի 54 ՕԼ 077 համարանիշի (վարորդ` Ա. Հարությունյան), «Տոյոտա Պրադո» մակնիշի 674 ՕՍ 64 համարանիշի (վարորդ` Գեւորգյան) եւ «Ջիպ Չեռոկի» մակնիշի 14 ՕԼ 752 համարանիշի (վարորդ` Հ. Խաչատրյան) ավտոմեքենաները:

Նույն օրը, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ձնաբքի հետեւանքով արգելափակվել է 60 ավտոմեքենա, ինչի հետեւանքով առաջացել է խցանում եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել 11 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 34 ուղեւոր։ Երթեւեկությունը վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ