News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում պատրաստվում են ցուցադրել «Մեծ խաղ» անունով հակահայկական հեռուստասերիալը, որտեղ տեղ են գրավելու Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու հայերին դավաճանության մեջ մեղադրելը։

Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ «Մեծ խաղ» սերիալում ներկայացվելու են, թե ինչպես են հայերը «դավաճանել» Օսմանյան կայսրությանը։ Սերիալում տեղ են գտնելու հայերի եւ ռուսների կողմից թուրքերի նկատմամբ իրականացված «դաժանությունները»։

Ֆիլմը ստեղծվում է Մուսթաֆա Շահինի սցենարի հիման վրա, որում որպես խորհրդատուներ հանդես են եկել դոկտոր Ռեջեփ Քարաքայան,  Թալաթ Ուզունյայլան, Էշրեֆ Օզօլթուլարը եւ օսմանյան արխիվների մասնագետ Օրհան Սաքինը։

Ֆիլմի հեղինակները հայտնել են, թե «Մեծ խաղը» Թուրքիայում ցուցադրելուց հետո այն կներկայացնեն միջազգային հանրության ուշադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ