News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ջրամակատարարման պարբերական խափանումներն ու խմելու ջրում քլորի ավելորդ քանակությունը ստիպում են երեւանցիներին խմելու ջուր որոնել խանութներում, բայց այստեղ եւս խմելու ջուր փնտրող քաղաքացիները  անակնկալների են հանդիպում:
Այսպես. նախօրեին առ այսօր ինձ անհայտ «Ակվա տրիո» ապրանքանիշի գնածս ջուրը` մեկ լիտրանոց տարայով, բառացիորեն ապշեցնում է բոլոր չափորոշիչներով:

Ինչպես հայտնում է պիտակը, այդ «թթվածնով հարստացված խմելու ջուրը» ամենօրյա օգտագործման դեպքում բառացիորեն հրաշագործ արդյունք է ունենում. «վերականգնում է օրգանիզմի թթվածնային հավասարակշռությունը, նպաստում է օրգանիզմից ավելորդ նյութերի դուրսբերմանը, բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, վերացնում հոգնածությունը, ամենօրյա օգտագործումը կանխում է ճարպակալումը, նպաստում մարսողությանը, որեւէ տարիքային սահմանափակում չունի»: Սակայն ամենաուշագրավը «կենդանի ջրի» շշալցման ժամկետն է` հունվարի 32-ը:

Պիտանելիության ժամկետը 12 ամիս է, հավանաբար, մինչեւ հաջորդ տարվա հունվարի 32-ը…

Սա հիշեցնում է «Այդ նույն Մյուհանուզենը» ֆիլմը, որտեղ բարոնը, ստորագրելով ամուսնալուծության մասին փաստաթուղթը, գրում է մայիսի 32: Նրա հաշվարկներով, անցած հազարամյակներում օրացույցում սխալ է սպրդել` կապված իր առանցքի շուրջ Երկրի պտտման ժամանակի հետ, եւ այդ տարին պետք է եւս մեկ լրացուցիչ օր լինի: Ի դեպ, բարոն Մյունհաուզենի թանգարանում ամեն տարի նշում են մայիսի 32-ը:

Դե իսկ ապրանքն արտադրողից պարզելու փորձերը, թե որ աղբյուրից է շշալցվել ջուրը, հաջողությամբ չպսակվեցին: Վաղարշապատի Կամոյի փողոցի 7 տանը գրանցված ձեռնարկության արտադրանքի պիտակի վրա նշված կայքը գոյություն չուներ, իսկ հեռախոսը չէր պատասխանում:

 

Ֆլորա Ալեքսանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ