News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ստուգում է արտասահմանյան թռչնամիսը հայրենականի անվան տալ իրացնելու փաստերը: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիգոր Բաղյանը (ֆոտոռեպորտաժ): Նրա խոսքով` մոտ երկու շաբաթ առաջ ահազանգեր են եղել, որ հավի միսն արտասահմանից ներկրվում է Հայաստան, փաթեթավորվում եւ իրացվում ինչպես տեղական արտադրանք:

«Բնականաբար, թարմ միսն այդպես անելը գործնականում անհնար է, հետեւաբար խոսքը սառեցվածի մասին է: Սառեցվածի դեպքում ծագումը ստուգելը շատ ավելի դժվար է, քան թարմ մսի դեպքում»,- հստակեցրել է Բաղյանը: Նրա խոսքով` ստուգումները կանցկացվեն շարունակաբար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային վիճծառայության տվյալներով` 2011թ. երկրում մսի արտադրությունը, ներառյալ թռչնամսինը, կազմել է 128 հազար տոննա: Ներկրումը կազմել է 57 հազար տոննա, հիմնականում` թռչնամիս:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ