News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գենդերային հավասարության հարցում Հայաստանը ետ է մնում միջին ցուցանիշից, սակայն ավելի լավ վիճակում է, քան իր հարեւանները, գրում է  «Asbarez»-ը` վկայակոչելով  «Social Watch»-ի հրապարակած` 2012թ. գենդերային հավասարության ինդեքսը:

Գենդերային հավասարության ինդեքսը չափում է կանաց եւ տղամարդկանց հնարավորությունների անհամպատասխանությունը:

Հայաստանը 70 միավորով գենդերային հավասարության ցածր ինդեքս ունեցող երկրների թվում է: Երկրի ինդեքսը երեք միավորով է ցածր Եվրոպայի միջին ցուցանիշից, որը 73 է, սակայն բավականին բարձր է հարեւան Թուրքիայից (45), Ադրբեջանից (64) եւ Վրաստանից (67):

Հայաստանի ինդեքսը բարձր է նաեւ Ուկրաինայի (69), Մալթայի (63), Բելառուսի (64), Կիպրոսի եւ Լյուքսեմբուրգի(68) ցուցանիշից  եւ հավասար է Իտալիայի (70) ինդեքսին:

Գենդերային հավասարության ինդեքսը հինգ մակարդակ ունի` ծայրահեղ, շատ ցածր, ցածր, միջին եւ ընդունելի:  Հարկ է նշել, որ ոչ մի երկիր չի հասել 90 կամ ավելի միավորի, իսկ դա նշանակում է, որ ոչ մի երկիր չի հասել ընդունելի մակարդակի:

Միակ ուղղությունը, որում Հայաստանը  հասել է ընդունելի ցուցանիշի, կրթությունն է (100 միավոր),  իսկ տնտեսական կյանքում մասնակցության եւ հնարավորությունների ցուցանիշները նկատելիորեն ցածր են` 74 եւ 36 համապատասխանաբար (ցածր եւ ծայրահեղ):

Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Իսլանդիան գլխավորում են ցուցակը` համապատասխանաբար 89, 88 եւ 87 միավորներով: 154 երկրներից ամենավատ վիճակում են Չադը (25), Եմենը (24) եւ Աֆղանստանը (15):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ