News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը հանգիստ է վերաբերվում Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացմանն ու բանաձեւերի ընդունման փորձերին: Այդ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:

Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությունից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նախագահը Եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձեւերի ընդունման փորձերն ու մտադրությունները՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք այդ մասին պարոն Շուլցի հետ խոսել ենք: Շատ հանգիստ ենք վերաբերում դրանց, որովհետեւ Եվրոպական խորհրդարանն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին: Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թթ. վերջերին  եւ 90-ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին: Այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձեւեր ընդունեց»:

Նախագահը վստահ է, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից: «Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա»,- նշել է նա:

«Հայաստանը ողջունել է Եվրոպական միության խորհրդի եզրակացությունները, որոնց մեջ նաեւ նշված է Լեռնային Ղարաբաղ եվրոպական միության ներկայացուցիչների այցելության անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրող է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը»,- ասաց նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ