News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանը հանդես է գալիս խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի պահպանման հիման վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին` Նախիջեւանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Սալեհին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն վերականգնել:

«Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ պատմական կապերն անսասան են: Մենք միեւնույն ծառի ճյուղերն ենք: Մեր երկրներից յուրաքանչյուրի «մարմնում» միասնական հոգի է: Դա չի նշանակում, որ մեր միջեւ էական խնդիրներ չկան: Բայց մենք մշտապես խորհրդատվություններ ենք անցկացրել, որպեսզի մոտեցնենք դիրքորոշումները»,-նշել է Սալեհին:

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը 170 միլիոնանոց բնակչությամբ կարող են ստեղծել միասնական մեծ եւ կարեւոր շուկա, հաղորդում է 1news.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ