News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Եվրամիության կառուցողական մասնակցությունը ենթադրում է հարաբերությունների կարգավորում պետությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ քաղաքացիական հատվածների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց ԱԳՆ ղեկավարների հայտարարության կարեւորությունը` ԵՄ ներկայացուցիչների Լեռնային Ղարաբաղ առանց խոչընդոտի այցելելու մասին, քանի որ հայտնի է, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում այս հարցում: «ԵՄ ներկայացուցիչների այցերը Լեռնային Ղարաբաղ ավարտվում են նրանով, որ նրանք Ադրբեջանի կողմից անցանկալի անձ են համարվում: Այդ հարցերը պատշաճ լուծում պետք է ստանան, եւ ԵՄ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մենք տեսնում ենք միայն նման կառուցողական լույսի ներքո»,-նշեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա) եւ ԵՄ ծրագրի մասնակից երկրների ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը ղարաբաղյան խնդրին առանձնահատուկ անդրադարձ չի եղել, սակայն քննարկվել է չլուծված հակամարտությունների հարցը: «Մենք հարցը քննարկել ենք ընդհանուր գծերով, այն իմաստով, որ ԵՄ-ն կարող է ավելի ակտիվ դերակատարության հավակնել այնպիսի հակամարտությունենրի լուծմանը, ինչպիսին ղարաբաղյանն է»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ