News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էրեբունի բժշկական քոլեջի մոտից դանակահարված վիճակում այսօր՝ մարտի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում անգիտակից վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դանակահարվածը Նոր Արեշ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Մանուկյանն է։

Ավելի ուշ ոստիկանության Էրեբունիի բաժին բերման են ենթարկել մի Երեւանի Ավանեսով փողոցի բնակիչ, 18-ամյա Վ. Բալասանյանին, ով կասկածվում է դանակահարության մեջ:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր–ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ