News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախընտրական շտաբի պետ, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին մեր թղթակիցը հարցրել է` ճի՞շտ է տեղեկությունը, որ ինքը լինելու է ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարը: «ԲՀԿ ցուցակը դեռ վերջնական չէ, հետեւաբար չեմ կարող ասել, դա իմ ասելու խնդիրը չէ»,- ասել է նախարարը: «Հարցին` ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ձեր ցուցակում լինելո՞ւ է, Վարդանյանը նույն պատասխանն է տվել. «Ցուցակը դեռ վերջնական քննարյման չի դրվել, հետեւաբար ոչ մի բան չեմ կարող ասել»: Իսկ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքը ԲՀԿ-ն ինչո՞ւ զիջեց  ՀՀԿ-ին` հարցին ԲՀԿ շտաբի պետը, որը նաեւ կոալիցիոն բանակցություններին էր մասնակցում, պատասխանել է. «Այդտեղ մենք վերջնական որոշում չեն կայացրել: Բայց այդ ընտրատարածքի պատգամավորը` ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը ասել է, որ չի առաջադրվելու` «ՀԺ» թղթակցի այս նկատառումից հետո Վարդանյանը կրկին ասել է. «Վերջնական որոշում կայացված չէ»: Այսինքն, թիվ 21-ում թեկնածո՞ւ եք առաջադրելու. « Քննարկման արդյունքում կերեւա»: Բայց եթե Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվում, էլ ո՞ւմ պիտի այնտեղ առաջադրեք` հետաքրքրվել է մեր թղթակիցը: «Քննարկման արդյունքում կերեւա»,- ասել է Վարդանյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ