News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ներկայացուցիչների` Ժակ Թոնապետյանի, Ալեքսիս Փափազյանի, Արա Թորանյանի, Պատրիկ Դեւեճյանի, Լեւոն Սայանի եւ Ալեն Թերզյանի հետ զրուցելուց հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 95-այա վետերան Արսեն Չաքարյանին, ով Փարիզի ազատագրմանը մասնակցած Մանուշյանի խմբից ողջ մնացած միակ մարդ է, պարգեւատրել է Պատվո լեգեոնի շքանշանով: Այդ մասին հաղորդում է Nouvelles dArménie-ին:

Սարկոզին հավաստիացրել է, որ ինքը Ֆրանսիայի հայերի եւ պատմական արդարության կողմն է: «Նա, ով ժխտում է ցեղասպանությունը, ով ջնջում է ժողովրդին պատմության էջից, ով թաքցնում է իր հանցանքը, նա ոտնձգություն է կատարում ամբողջ մարդկության դեմ»,-ասել է Սարկոզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ