News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրապահ կամավորականների միության վերջին համագումարում հնչեցրած այն հայտարարությունը, թե ընտրությորւնների ժամանակ սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին, զինված ուժերի քաղաքականացում չի նշանակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով` միայն այն դեպքում, երբ պաշտպանության նախարարը որոշում կկայացնի այս կամ այն քաղաքական ուժին սատարելու մասին, կարելի է ասել, որ բանակը խառնվել է քաղաքականությանը: Այն դիտողությանը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայում ԵԿՄ անդամ է, Հ. Թովմասյանը պատասխանեց. «Տվյալ գեներալը կարող է լինել ֆիլատելիստների միության անդամ, ու այդ միությունը կարող է ինչ-որ մեկին պաշտպանել, դա չի նշանակում, որ բանակը խառնվել է քաղաքականությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ