News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում տարվա բոլոր օրերը հայտարարել է կանանց տոն:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», մարտի 8-ի կապակցությամբ իր շնորհավորանքում Սահակաշվիլին ասել է. «Ցանկանում են ձեզ երջանկություն, լավ տրամադրություն եւ որ ամեն հաջորդ օրն ավելի լավը լինի նախորդից: Որպես երկրի նախագահ, Վրչաստանի տարածքում տարվա բոլոր 365 օրերը հայտարարում եմ կանանց տոն եւ կոչ եմ անում տղամարդկանց հոգ տանել Վրաստանի լավագույն մասի համար»:

Մնում է սպասել, որ երկրի նախագահն ամեն օր նոր օրիգինալ շնորհավորանքով կդիմի Վրաստանի կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ