News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի հարցազրույցը` որոնողափրկարարական  եւ պարաշուտա-դեսանտային ծառայության N-րդ զորամասի ղեկավար, Հայաստանի պարաշյուտային սպորտի առաջին դասի հրահանգիչ-պարաշյուտիստ Քրիստինա Իլիկչյանի հետ:

Պատմեք Ձեր մասին, երբվանի՞ց եք սկսել զբաղվել պարաշյուտային սպորտով:

Եթե խոսենք աշխատանքի մասին, ապա ծառայութայն մեջ  եմ արդեն 20 տարի: Բայց կյանքն ինձ  պարաշյուտային սպորտի հետ ավելի վաղ էր կապել: Իմ առաջին թռիչքը կատարել եմ  14 տարեկանում: Հետո սկսվել է սպորտային կարիերան, իսկ հետո հրապարունքն աստիճանաբար վերածվեց մասնագիտության:

Ինչո՞ւ  հատկապես պարաշյուտային սպորտը: Ինչ որ մեկն ընտանիքում զբաղվո՞ւմ էր դրանով:

Ոչ, բացարձակապես: Եթե ինձ իմ առաջին թռիչքից մի երկու տարի առաջ ասեին, թե ինչպես կդասավորվի իմ հետագա ճակատագիրը, շատ կզարմանայի: Ամեն ինչ ստացվեց տարերայնորեն: Հավանաբար, պատճառներից մեկն այն էր, որ այդ ժամանակ ես սպորտի բոլոր ձեւերով  հասցրել էի զբաղվել (ծիծաղում է-խմբ): Դպրոց եկան ԴՈՍԱԱՖ-ի հրահանգիչները` պատանի պարաշյուտիստների ընտրելու: Պարաշյուտային սպորտն ինձ համար նորություն էր, մեր դասարանից շատ ցանկացողներ կային: Ճիշտ է, հետո մնացինք ես եւ ընկերուհիս` Լարիսա Սարգսյանը, ով ներկայումս իմ գործընկերն է: Մենք ընկերություն ենք անում երկրորդ դասարանից: Սկզբում ծնողներս տեղյակ չէին  հրապուրանքից: Իմանալով` նրանք լուրջ չընդունեցին` ասելով, թե արագ կձանձրացնի: Հետո անհանգստանցան: Մայրս ասաց` եթե վնասվածք ստանաս` կսպանեմ: Հետո, երբ սկսեցին ակտիվ հավաքները, փորձում էին արգելել, ստիպված էի դուրս գալ տնից` քանի դեռ քնած էին: Հետո սովորեցին:

Հավաքականի կազմում շատ մրցումներ են եղել: Իմ լավագույն արդյունքը` համամիութենական մրցաշարում 9 -րդ տեղն էր: Հայաստանի եռակի չեմպիոն եմ եղել, ընդ որում` երկու անգամ բացարձակ: Թիմային մրցումներում երրորդ տեղն եմ զբաղեցրել:

 

Ձեր պաշտոնները շատ տպավորիչ են հնչում, պարտականությունները նույնպես շա՞տ են:

Պարտականությունները շատ են, եւ աշխատանքային օրն էլ չկանոնակարգված է, քանի որ եթե պետք է ավարտել մարդու պատրաստականությունը, հետոյին թողնել չի կարելի: Իմ աշխատանքը կուրսանտների թե տեսական, թե ցամաքային պատրաստականությունն է,  քանի որ ապագա օդաչուները պետք է անպայման սկզբում պարաշյուտով թռչեն, միայն դրանից հետո են նրանց թողնում թռիչքի: Այնուհետեւ` աշխատանք հիմնական թռիչքային կազմի, ֆեդերացիայի հետ: Պետք է նաեւ հոգեբան լինել, քանի որ մարդուն թռիչքի պատրաստելը մեխանիկական աշխատանք չէ:

Աշխատանք, տնային տնտեսություն, երեխա, շուն` ինչպե՞ս եք հասցնում:

Դե, ինչ-որ բան անում եմ մինչ աշխատանքի գնալը, ինչ-որ բան` աշխատանքից գալուց հետո: Բոլորին պետք է ժամանակ տրամադրել, այդ թվում` շանը: Եւ աշխատանքում  կանանց համար ներողամտություն նախատեսված չէ:  Դե եթե ամուսինդ նաեւ քո ղեկավարն է (Պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի ղեկավարը Թեւոս Իլիկչյանն է– խմբ), եւ եթե ինչ-որ բան ինչ-որ մեկին կարող է ներվել, ապա ոչ ինձ: Երբեմն կատակով ասում եմ ամուսնուս` ամեն ինչ կասես վաղը, աշխատանքի ժամանակ:

Իսկ Ձեր որդին թռչե՞լ է պարաշյուտով:

Ներսեսը 15 տարեկան է, եւ պատրաստվում է  պարաշյուտով թռչել այս տարի: Թեեւ նա արդեն երկու անգամ նման թռիչք կատարել է` չիմանալով այդ մասին, երբ հղի էի եւ երբ չգիտեի այդ մասին: Մանկության մեծ մասը որդիս անցկացրել է աերոդրոմում:

 Եւս մեկ անգամ շնորհավորում ենք մարտի 8-ի կապակցությամբ եւ մաղթում լավագույնը:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ