News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Քարթալի շրջանի դպրոցներում օրեր առաջ շրջանի Ազգային կրթության վարչության կողմից հակահայկական «Ես թաղում եմ այս գործը» գրքի բաժանման հետ կապված Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հետաքննություն է սկսել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարություն է  տարածել, որում նշվել է, թե Յունուս Զեյրեքի կողմից գրված  «Ես թաղում եմ այս գործը» գիրքը ավելի վաղ հրատարակվել է 1981, 1984 եւ 2001 թվականներին, սակայն Քարթալի շրջանի դպրոցներին բաժանված գիրքը հրատարակվել է 2011-ին:

Նշվել է, թե գրքում վերջին հրատարակությունից հետո ավելացվել են քեն, ատելություն եւ թշնամություն արտահայտող նախադասություններ, որի պատճառով այն երեխաների գիտակցության վրա բացասական կանդրադառնա: «Այդ իսկ պատճառով Ազգային կրթության նախարարության կողմից առանց թույլտվության այդ գրքերի բաժանման հետ կապված պատասխանատուների դեմ հետաքննություն սկսելու որոշում է կայացվել»,- նշվել է Թուրքիայի ազգային կրթության նախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ հիշյալ գրքում  տեղ են գտել հայերի նկատմամբ վիրավորանքներ պարունակող արտահայտություններ։ Գրքի ենթավերնագրերից են «Մի դավաճանության անատոմիա», «Նման հարեւանը թշնամի է» եւ այլն։

Գրքում թիրախ են դարձել նաեւ «Իմ հայ եղբայրներից ներողություն եմ խնդրում» ակցիայի մասնակից թուրք լրագրողներ, հասարակական ու քաղաքական հայտնի գործիչներ եւ մտավորականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ