News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրացական կողմը մտադիր է արհեստականորեն իջեցնել Կուր գետի մակարդակը նոր ենթակառուցվածքային նախագծի շրջանակում: Ըստ փորձագետների` դա կուժեղացնի հոսքի ուղղությունը դեպի Ռուսթավի, որի հետ կապված էլ Թբիլիսիի քաղաքապետարանը ձկնորսներին զգուշության եւ զգոնության կոչ է անում, գրում է vesti.az-ը:

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության հիդրոմետերոլոգիայի ազգային մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ռզա Մահմուդովը փորձել է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք վրացական նախագիծը բացասական անդրադառնալ գետի ադրբեջանական հատվածի վրա:

«Այդ հարցին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել: Գոյություն ունի միջազգային կոնվենցիա, որը սահմանել է չափորոշիչները:  Այդ կոնվենցիային վրացական կողմը չի մասնակցել, սակայն մեր երկրների միջեւ պայմանավորվածություն կա: Միայն այն բանից հետո, երբ վրացական կողմը կհրապարակի բոլոր մանրամասները, կարելի կլինի մեկնաբանել այդ հարցը», - նշել է Մահմուդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ