News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Երեւան-Երասխ-Մեղրի-Իրան ավտոճանապարհի 253 կմ-ին, այսօր՝ մարտի 10-ի գիշերը, վթար է տեղի ունեցել: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ Ս. Գրիգորյանը կայանել է իր «ԿԱՄԱԶ 53212» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի ստուգի արգելակները: Այդ պահին մեքենան շարժվել է տեղից եւ անցել վարորդի վրայով:

Ս. Գրիգորյանը տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ