News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր` մարտի 10-ին, մեկնարկում է Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ հերթական համագումարը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդեց, որ համագումարին հրավիրված են մոտ 1500 պատվիրակներ, հարյուրավոր հյուրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օրինակ` Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը: Ներկաներն այժմ գրանցվում են:

Համագումարում նախատեսված է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, նաեւ ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Ըստ կանոնակարգի` ՀՀԿ-ն ընտրելու է  կուսակցության նախագահ, վերստուգիչ հանձնաժողով, փոփոխություններ կկատարի կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով, որոշվել է երիտասարդացնել ՀՀԿ գործադիր մարմնի կազմը: ՀՀԿ-ն, մասնավորապես, մտադիր է գործադիր նոր մարմնում առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, պատգամավորներ Կարեն Ավագյանին ու Հերմինե Նաղդալյանին: Գործադիր մարմնի կազմը լքել է գործարար Հարություն Փամփուկյանը:

Ներկայումս ՀՀԿ ԳՄ անդամ են Սերժ Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը,  Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Սարգսյանը:

Նախատեսվում է, որ ՀՀԿ նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ