News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» բժշկական կենտրոնից, մարտի 9-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 31-ամյա Վարդան Վարդանյանը եւ 24-ամյա Դավիթ Բաղդասարյանը:

Ժամը 23.45-ին Վարդան Վարդանյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 7 պարկուճ:

Նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 51-ամյա Յուրիկ Թադեւոսյանը եւ խոստովանել, որ ժամը 22.10-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասում գործող խորտկարաններից մեկում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է իր աներորդի Վարդան Վարդանյանի եւ վերջինիս աներորդի Դավիթ Բաղդասարյանի ուղղությամբ, որից հետո խորտկարանի դիմաց կայանված, Վարդան Վարդանյանին պատկանող  «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռանալով դեպքի վայրից` ներկայացել Մալաթիայի բաժին:

Յուրիկ Թադեւոսյանը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Բայկալ» տիպի որսորդական հրացանը` առանց փամփուշտների:

Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ