News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գյումրիում Շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արտակ Կարապետյանը` մարտի 6-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի  այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Ներկա պահին Արտակ Կարապետյանը շարունակում է գտնվել հացադուլի մեջ: Նա չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:

Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ, Արտակ Կարապետյանի առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ առանձին խուց է տեղափոխվել:

Հիշեցնեք, 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրբանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:

Բժշկի այրին նշել է, թե թույլ չի տալու, որպեսզի արտաշիրիմում կատարվի: Ինչպես հայտնի է Արտակ Կարապետյանի հարազատները պնդում են, որ բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում: Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

«Դեպքից 2 օր անց դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ ակնհայտ էր, որ կատարվածը սպանություն է: Ի՞նչ են ուզում, ի՞նչ արտաշիրիմում, ես թույլ չեմ տա, որ նրան տանջեն նաեւ մահվանից հետո»,-ասել է տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանը: Նրա խոսքով, ճանաչված բժիշկն առողջական խնդիրներ չուներ, նրան պարզապես սպանել են, իսկ հիմա ուզում են գործը կոծկել: «Նա ոչ մի բողոք չուներ, առողջ մարդ էր, ատամնացավ էլ այդ օրը նույնիկ չուներ, հիմա ասում են՝ մեռնելն եկել է, մեռել է: Հո ասելով չէ՞, մարդուն ծեծել են, խոշտանգել, ներքեւ են գլորել մեքենայից, իրենց տան ներսում է մահացել: Այնքան են հարվածել, որ կոշիկները հագից թռել են»,-դժգոհել է բժշկի այրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ