News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նովոլադոժյան ջրատարի նախագծի առիթով այսօր համագործակցության հուշագիր կստորագրեն Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ Լենինգրադյան շրջանի նահանգապետ Վալերի Սերդյուկովը:

Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 50 միլիարդ ռուբլի:

«Երկրամասը», հղում անելով «Դելովոյ Պետերբուրգ» թերթին, հայտնում է, որ տարածաշրջանը տվյալ նախագծի համար ներդրողների է փնտրել շուրջ 4 տարի: 

Knightsbridge-ի գործընկերներն են համաշխարհային առաջատար ներդրումային եւ ապահովագրական ընկերությունները եւ կազմակերպությունները, այդ թվում Goldman Sachs-ը, Merrill Lynch-ը, Credit Suisse-ը եւ HSBC-ն: Նրա գրասենյակները եւ ներկայացուցչությունները գտնվում են Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիեւում եւ Ալմաթիում:

Պետերբուգում հայկական սփյուռքի նախագահ Կարեն Մկրտչյանը թերթին պատմել է, որ Արմեն Սարգսյանը համաշխարհային մասշտաբի լուրջ գործարար է: Նա Լոնդոնում հայկական սփյուռքի ամենակարեւոր դեմքն է եւ աշխարհում ամենաազդեցիկ հայերից մեկը:

Ըստ թերթի տվյալների` Նովոլադոժյան ջրատարի նախագծի անհատական ներդրումների ծավալը կկազմի մինչեւ 30 միլիարդ ռուբլի, մնացած միջոցները շրջանը կհատկացնի իր բյուջեից եւ այն կհայցի դաշնայինից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ