News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության կուտակումները հակամարտության կարգավորման լուծում չեն կարող լինել: Այդ մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հարցին, թե չի՞ անհանգստանում արդյոք ՀԱՊԿ-ն, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում այլ երկրներից, մասնավորապես օրեր առաջ Իսրայելից` 1,5 միլիոն դոլարի անօդաչու սարքեր, Բորդյուժան պատասխանել է, թե զենք գնելն Ադրբեջանի իրավունքն է:

«Ադրբեջանի իրավունքն է` գնել այս կամ այն տեխնիկան, ինչպես եւ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի զինել իր այսպես ասած` ուժային համակարգերը»,- նշել է Բորդյուժան` հավելելով, որ հակամարտության գոտում զենք-զինամթերքի ինտենսիվ կուտակումները չեն կարող լինել առկա խնդիրների լուծման բանալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ