News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելուց Հայաստանի հրաժարումը  նորություն չէ, նման միջադեպեր եղել են:  Այդ մասին BBC ռադիկոկայանին տված հարցազրույցում ասել է «Եվրատեսիլ երգի մրցույթ. պաշտոնական պատմություն» գրքի հեղինակ Ջոն Քենեդի Օ` Քոնորը:

Նա հիշեցրել է, որ դեռ 1969թ-ին Ավստրալիան հրաժարվել էր մասնակցել Մադրիդում կայանալիք Եվրատեսիլից, դա բացատրելով նրանով, որ մրցույթը «կազմակերպվել է Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմի կողմից»:

Խոսելով երկու երկրների թշնամական հարաբերությունների մասին, Օ` Քոնորը հիշեցրել է, որ 2009թ-ին հայ մասնակցի օգտին քվեարկած ադրբեջանցիները

«հրավիրվել էին»  անվտանգության ծառայություն:

«Կարծում եմ` Ադրբեջանը չպետք է մրցույթ ընդունի: Նույնպիսի կարծիք են հայտնել Amnesty Internationa-ի փորձագետները»,- ընդգծել է Օ` Քոնորը:

Նա նշել է, որ Ադրբեջանում վերջին շրջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել, շատերը զրկվել են տնից եւ սեփականությունից մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատճառով:

Չնայած այն կարծիքին, թե շատերը ցանկանում են Բաքու գնալ` հատկապես  պարզելու համար, թե ինչպիսին է  այնտեղ իրավիճակն իրականում, Օ` Քոնորը կարծում է, որ դա նրանց չի հաջողվի:

«Նրանք բոլորին կներկայանան ժպտացող երջանիկ դեմքերով, թեեւ իրականությունն անհամեմատ տարբերվում է»,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ