News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվարին բանկոմատների (ATM- automated teller machine) շրջանառությունը կազմել է մոտ 35 մլրդ դրամ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրում:

Բանկոմատներով իրականացվող գործարքների 99 %-ից ավելի գումարի կանխիկացում է, մի փոքր մաս` անկանխիկ գործառնություն: Նշենք, որ դեկտեմբերին բանկոմատների միջոցով իրականացվող շրջանառության ծավալները հասել են մոտ 72 մլրդ դրամի, ինչը ռեկորդային է Հայստանի համար: Միջինը մեկ գործարքի արդյունքում բանկոմատներից կանխիկացվում է 40 հազ. դրամ:

Նշենք, որ Հայաստանում պլաստիկ քարտեր թողարկել են 21 բանկերից 20-ը (ըստ մեր տեղեկությւոնների` պլաստիկ քարտով չի աշխատում միայն իրանական կապիտալով «Մելլաթ բանկը»):

Ըստ վերջին տվյալների` շուկայում կա մոտ 900 հազ. ակտիվ քարտ: Բանկոմատների ընդհանուր թիվը գերազանցում է 800-ը:

Բավական մեծ է նաեւ POS տերմինալով եւ իմպրինտերով իրականացվող շրջանառությունը: 2012 թ. հունվարին այս միջոցով իրականացվել է 11.4 մլրդ դրամի գործարք, որից միայն 7.7 մլրդ դրամն է կանխիկացում իրականացվել է նաեւ մոտ 3.7 մլրդ դրամի անկանխիկ գործառնություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ