News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 13-ին, լրանում է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը: Ե. Չարենցի տուն– թանգարանից Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտները, թանգարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության անդամները, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ ու պարզապես չարենցասերներ ժ. 11:30- ին քայլարշավով կուղեւորվեն դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ կազդարարվի չարենցյան տարվա բացումը:

Նույն օրը գրողի տուն–թանգարանում կբացվի «Եղիշե Չարենց» դիմանկարների շարքի ցուցահանդեսը, համերգային ծրագրով հանդես կգան երաշժտական, պարային համույթներ, կընթերցվեն մեծ բանաստեղծի գործերը:

Չարենցի ծննդյան 115–ամյա հոբելյանը կնշանավորվի մեկ խորհրդանշական փաստով եւս. մարտի 13-ին Կոմիտաս 49/2 հասցեում ընթերցողների առջեւ հանդիսավորությամբ իր դռները կբացի «Զանգակ» գրատունը:

Մեծ գրողի ծննդյանը նվիրված միջոցառումներն իրենց մասնակցությամբ կպատվեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ