News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, մարտի 12-ին, ժամը 20.08-ին, ահազանգ է ստացվել, որ Ծակքար-Ծովասար ավտոճանապարհին ձնաբուքի մեջ արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 21.20-ին Ծովասարի գյուղապետ Ա. Մխիթարյանի ուժերով 20 մարդ տեղափոխվել է գյուղ (6 հոգի հրաժարվել է տեղափոխվելուց), իսկ արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերումը կիրականացվի այսօր` մարտի 13-ի առավոտյան, «Մարտունիի ՃՇՇ»-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ