News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման երկրորդ օրը եւս ոչ մի քաղաքական կուսակցություն կամ դաշինք իր գերագույն մարմնի կողմից հաստատված համամասնական ընտրացուցակը եւ պահանջվող փաստաթղթերը չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանում մարտի 12-ին մեկնարկել է համամասնական եւ մեծամասնական  ընտրակարգերով թեկնածուների առաջադրման գործընթացը: Այն կշարունակվի մինչեւ մարտի 22-ի ժամը 18.00-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ