News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մեցցո» ակումբում, մարտի 31-ին ելույթ է ունենալու ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մեցցո» ակումբից: Նրանց փոխանցմամբ` համերգը սկսվելու է 21.00-21.30-ի սահմաններում, իսկ տոմսերը 20-100 հազար դրամի սահմաններում են:

Նշենք, որ Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ծնվել է 1969 թ սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Նա առաջին անգամ բեմ է դուրս եկել 12 տարեկանում Մարսելի օպերայում: Ֆիորին շատ արագ ճանաչում է ստանում եւ հրավերներ ստանում տարբեր վայրերից: 1992 թ-ին «Ֆրանսիական երգ» մրցույթում արժանանում է առաջին մրցանակի: 1993 թ նա ներկայացնում է Ֆրանսիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ Mama Corsica երգով զբաղեցնում է 4-րդ տեղը: 1994 եւ1995 թ-ին նա թողարկում է երկու ձայնասկավառակ: Իսկ1997 թ «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում ելույթ ունենալուց հետո Գառուի եւ Դանիել Լավուայի հետ համատեղ ձայնագրած Belle երգը պտտվում էր ողջ աշխարհով մեկ:

Ֆիորին Հայաստանում համերգ է ունեցել 2004 թ-ին` Նունե Եսայանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ