News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի հանրապետակա կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ին հայտնեց, որ նիստում քննարկվել է մեծամասնական ընտրակարագով թեկնածուներ առաջադրելու հարցը, սակայն գործադիր մարմինը դեռ վերջնական որոշում չի կայացրել, առաջիկա մեկ-երկու օրում կհստակեցվի ցանկը, թե որ ընտրատարածքում ում են առաջադրում կամ սատարում:

«Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն մոտ 33 ընտրատարածքներում թեկնածու կառաջադրի»,- նշեց Շարմազանովը, սակայն չհայտնեց, թե որ ընտրատարածքներում ով է առաջադրվելու: ԱԺ փոխնախագահը միայն հայտնեց, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն կարող է առաջադրել Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի թեկնածությունը, իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարող է չառաջադրվել:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն այսօրվա նիստում համամասնական ընտրացուցակի հարց չի քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ